Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 85 նոր դեպք
«Վերջին 24 ժամվա ընթացքում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, ողջ երկրում, արտակարգ դրություն և այսպես կոչված, պարետային ժամի խախտման 85 նոր դեպք է բացահայտվել:
Ոստիկանությունը, ապրիլի 24-ի 21:00-ից մինչ, ապրիլի 25-ի ժամը 06:00-ն, ամբողջ երկրում տուգանել է 65 քաղաքացի պարետային ժամը խախտելու համար:
Իրավապահները ուղևորներին տեղափոխելու և վարելու կանոնները խախտելու համար տուգանել են ևս 20 մարդու:
Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ Ֆիզիկական անձի համար տուգանքը կազմում է 3000 լարի, իսկ իրավաբանական անձի համար ՝ 15 000 լարի», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: