Ներքին գործերի նախարարություն - Կոչ ենք անում կուսակցությունների ղեկավարներին, հանրահավաքների կազմակերպիչներին և յուրաքանչյուր մասնակցի իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված ձևով և թույլ չտալ, որ ավտոճանապարհները կաթվածահար լինեն
Ներքին գործերի նախարարություն - Կոչ ենք անում կուսակցությունների ղեկավարներին, հանրահավաքների կազմակերպիչներին և յուրաքանչյուր մասնակցի իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված ձևով և թույլ չտալ, որ ավտոճանապարհները կաթվածահար լինեն

Հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում չկատարել հակաօրինական գործողություններ և չհնչեցնել կոչեր, որոնք կարող են դառնալ բռնի գործողությունների նախապայման,- այս մասին ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։

«Ինչպես հանրությանը հայտնի է, այսօր նախատեսվում է բողոքի ցույց անցկացնել Խորհրդարանի հարակից տարածքում։ Ինչպես նաև տարբեր սոցիալական ցանցերի միջոցով ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները ծրագրում են արհեստականորեն փակել մայրուղիները և կաթվածահար անել քաղաքը։

Համաձայն «Հավաքների և դրսևորումների մասին» Վրաստանի օրենքի 11-րդ և 11-րդ (Պրիմա) հոդվածների արգելվում է արհեստականորեն արգելափակել տրանսպորտի երթևեկությունը, ինչպես նաև կանխամտածված խոչընդոտներ ստեղծել տրանսպորտի շարժման համար։ Կոչ ենք անում կուսակցությունների ղեկավարներին, հանրահավաքի կազմակերպիչներին և յուրաքանչյուր մասնակցի օրենքով սահմանված ձևով բողոքի ակցիաներ կազմակերպել և թույլ չտալ, որ ճանապարհները կաթվածահար լինեն։

Հաղորդվում է նաև, որ ցուցարարները դեռ պատրաստվում են պիկետներ անցկացնել օրենսդիր մարմնի շենքի մուտքերի և ելքերի մոտ։ Բոլոր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու նպատակով խորհրդարանի շենքի մուտքերի և ելքերի մոտ ոստիկանական շղթաներ են տեղադրվելու։ Հանրահավաքի մասնակիցները հնարավորություն կունենան բողոքի ակցիա իրականացնել Ռուսթավելիի պողոտայում՝ օրենսդիր մարմնի առջևի և հետևի մուտքերի մոտ։

Հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում չկատարել հակաօրինական գործողություններ և չհնչեցնել կոչեր, որոնք կարող են դառնալ բռնի գործողությունների նախապայման։ Եվս մեկ անգամ նշում ենք, որ «Հավաքների և դրսևորումների մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ արգելվում է վարչական շենքերի մուտքերի արգելափակումը և դրանց գործունեությունը խաթարելը։

Նաև նշում ենք, որ ապրիլի 30-ին բողոքի ակցիայի մասնակիցների կողմից իրականացված բռնարարքների արդյունքում մեկ իրավապահի վիճակը ծանր է, նա շտապ վիրահատության է ենթարկվել և մինչ այժմ գտնվում է բուժհաստատությունում։ Ընդգծում ենք, որ իրավապահների յուրաքանչյուր անօրինական գործողության կհետևի համապատասխան իրավական պատասխան»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։