Ներքին գործերի նախարարություն - Հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում խորհրդարանում գտնվող պատգամավորներին և գրասենյակի աշխատակիցներին հնարավորություն տալ անխափան լքել շենքը
Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցող ակցիայի հետ կապված, մոբիլիզացված են ոստիկանական ուժեր և պաշտպանում են հասարակական անվտանգությունը,- նշված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին, խորհրդարանում գտնվող պատգամավորներին և գրասենյակի աշխատակիցներին հնարավորություն տալ անխափան լքել շենքը։
«ՆԳՆ-ն կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին, ելնելով այն հանգամանքից, որ օրենսդիր մարմնի ընթացիկ լիագումար նիստն ավարտվել է, հնարավորություն տալ շենքում գտնվող պատգամավորներին և խորհրդարանի աշխատակիցներին լքել խորհրդարանի շենքը և շարունակել բողոքի ակցիան խաղաղ իրավիճակում։
Ոստիկանությունն անմիջապես կկանխի օրենքի ցանկացած խախտում, իսկ հասարակական կարգը խախտողների նկատմամբ կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցներ»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։