Ներքին գործերի նախարարություն - հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում չգերազանցել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված նորմերը
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց շարունակվող ակցիայի վերաբերյալ։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ակցիայի ընթացքում օրենքի ցանկացած խախտում անմիջապես կկանխվի։
«ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մոբիլիզացված են Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցող ակցիայի հետ կապված և պաշտպանում են հասարակական կարգը։
ՆԳ նախարարությունը կոչ է անում հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին չգերազանցել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված նորմերը։
Ակցիայի ընթացքում օրենքի ցանկացած խախտում օրենքի շրջանակներում ոստիկանության կողմից անհապաղ կկանխվի»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։