Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարի ձերբակալվել է 136 թմրավաճառ
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Ճելիձեն ամփոփել է ոստիկանության կողմից թմրահանցանքի դեմ պայքարի 2021 թվականի արդյունքները:
«Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունը մնում է թմրամիջոցների հանցագործության վերացումը և թմրավաճառների նկատմամբ խիստ քաղաքականությունը։ Վերջին հինգ տարում, ամենից շատ թմրավաճառներ ձերբակալվել են ընթացիկ տարում:
Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականին Վրաստանում թմրամիջոցների հանցագործության վիճակագրությունը։ Այս տարվա դեկտեմբերի 22-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 136 թմրավաճառ։
Առգրավվել է մինչև 19 կիլոգրամ «Հերոին», չորս կիլոգրամ «Կոկաին», հինգ հազար հաբ «Սուբոտեքս», երեք կիլոգրամ «Ալֆա-PVP», 26 կգ. «Բիո» և այլ թմրանյութեր:
ՆԳ նախարարությունը աշխատել է նաև թմրամոլության դեմ ուղղված օրենսդրական փոփոխությունների վրա։ Զգալիորեն խստացվել է թմրավաճառների պատիժը. Փոփոխությունների արդյունքում թմրամիջոց իրացնելու համար սահմանվել է 10 տարվա ազատազրկում, իսկ առավելագույնը` 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Օրենսդրական փոփոխությունները ազդեցին նաև հոգեմետ նյութերի ապօրինի վաճառքի վրա և տարանջատեցին դրանք այդ նյութի ապօրինի արտադրությունից, գնումից ու պահեստավորումից»,- ասել է Մամուկա Ճելիձեն։