Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, Խորհրդարանի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ տուժել է 14 ոստիկան

02:05, 02.12.2024

Այսօր Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 14 իրավապահ։

Տեղեկությունը հաստատում են Ներքին Գործերի նախարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։

ՆԳ նախարարությունը մի քանի անգամ կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին իրենց բողոքն արտահայտելիս դուրս չգալ օրենքի շրջանակներից։

Նմանատիպ