Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ երեկվա հանրահավաքում վիրավորված իրավապահներից մեկի վիճակը ծանր է
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկվա հանրահավաքի ժամանակ տուժած իրավապահներից մեկի վիճակը ծանր է։
«Ապրիլի 30-ին հավաքի մասնակիցների կողմից իրականացված բռնարարքների հետեւանքով վիրավորված մեկ իրավապահի վիճակը ծանր է։ Նա շտապ վիրահատվել է և մինչ այս պահը մնում է բուժհաստատությունում»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ինչպես հայտնի դարձավ ՆԳՆ-ում առավոտյան ճեպազրույցում, երեկվա հանրահավաքի ժամանակ տուժել է վեց ոստիկան։