Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ երեկվա հանրահավաքի ժամանակ տուժել է վեց իրավապահ, ձերբակալվել է 63 քաղաքացի
Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ երեկվա հանրահավաքի ժամանակ տուժել է վեց իրավապահ, ձերբակալվել է 63 քաղաքացի

 

«Երեկ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել է 63 քաղաքացի»,- ասել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցում։

Նրա իսկ տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։

«Ռուսթավելիի պողոտայում ՆԳՆ աշխատակիցները տեղի ունեցած հանրահավաքում մանր խուլիգանության և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով բերման են ենթարկել 63 անձ »,- նշած է Ներքին գործերի փոխնախարարը:

Բացի այդ, Դարախվելիձեի խոսքով, երեկվա հանրահավաքի ժամանակ վիրավորվել է վեց իրավապահ։

«Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում ՆԳՆ վեց աշխատակիցներ տարբեր ծանր վնասվածքներ են ստացել։ Նշված փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով»,- ասաց ՆԳ փոխնախարարը։

Իր իսկ տեղեկություններով՝ տուժած իրավապահները տեղափոխվել են կլինիկաներ՝ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։