Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները կապահովեն Բակուրիանիում անցկացվող աշխարհի առաջնության անվտանգ անցկացումը
Ազատ ոճի, սնոուբորդի և ֆրիսկի աշխարհի առաջնության՝ «Բակուրիանի 2023»-ի շրջանակներում ՆԳՆ Սամցխե-Ջավախեթիի քրեական ոստիկանության վարչությունը, պարեկային ոստիկանության բաժինը, ոստիկանության անվտանգության վարչությունը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մի քանի օր տեւած միջոցառման ընթացքում կապահովեն հասարակական կարգը և անվտանգությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Բակուրիանի 2023»-ին մասնակցում է 42 երկրի շուրջ 700 մարզիկ։
Առաջնության մասնակիցների և շտապօգնության մեքենաների անխափան տեղաշարժի համար պարեկային ոստիկանության բաժնի բրիգադներն ապահովելու են ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը։
Բակուրիանի ավանում բնակչության և զբոսաշրջիկների անվտանգության համար պարեկային ոստիկանության բրիգադներն ապահովում են կանոնակարգի և երթևեկության կանոնների պահպանումը։
Դահուկային պարեկները կպաշտպանեն լեռնադահուկային արահետներում հանգստացողների անվտանգությունը։ Դահուկային պարեկները համալրված են բոլոր անհրաժեշտ տեխնիկայով՝ անհրաժեշտության դեպքում հանգստացողներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։
Բակուրիանի ավանում քրեական ոստիկանությունը 24 ժամ շարունակ իրականացնում է հանցագործությունների կանխարգելման և հասարակական կարգի պահպանության միջոցառումներ։
Առաջնության անցկացման վայրերում մասնակիցների և երկրպագուների անվտանգությունն ապահովում է ոստիկանության անվտանգության բաժինը։ Տարբեր վայրերում կան անվտանգության ոստիկանության 4 անցակետեր, որտեղ 24 ժամ աշխատում են անվտանգության ոստիկանության աշխատակիցները։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։