Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատակիցը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով
ՆԳ նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, դատավորի որոշման հիման վրա ձերբակալվել է կաշառակերության մեջ մեղադրվող, ՆԳ նախարարության սպասարկման գործակալության աշխատակից Բ.Կ.-ն։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը քաղաքացու կողմից կամայականորեն ձևափոխված տրանսպորտային միջոցի զննության ակտը տալու դիմաց կաշառքի տեսքով վերցրել է որոշակի գումար, որպեսզի նշված տրանսպորտային միջոցի գրանցումը սպասարկման գործակալությունում կատարվել է առանց խնդիրների։
Կաշառք վերցնելու փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-ից 9 տարի ժամկետով»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։