Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Լեհաստանում

11:11, 01.11.2022

Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն և պարեկային ոստիկանության բաժնի տնօրեն Վաժա Սիրաձեն մասնակցել են Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում «Frontex»-ի կողմից կազմակերպված սահմանային ոստիկանության 25-րդ միջազգային համաժողովին։

ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառման հիմնական թեման եղել է սահմանին ստեղծված արտակարգ իրավիճակներին արձագանքելու նախապատրաստությունը։

Միջազգային համաժողովին ներկա էին աշխարհի տարբեր երկրների սահմանային և առափնյա ոստիկանության ղեկավարներ։

Այցի շրջանակներում Վրաստանի սահմանային ոստիկանության և պարեկային ոստիկանության պետերը երկկողմ հանդիպում են ունեցել Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ սահմանային ոստիկանության գլխավոր տեսչության պետ Վասիլոյ Ռոսիանի հետ։

Վրացական պատվիրակության անդամները հանդիպել են նաև «Frontex»-ի օպերատիվ արձագանքման բաժնի ղեկավար Անա Քրիստին Յորժեի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի ՆԳՆ-ի և «FRONTEX»-ի միջև համագործակցության խորացման հեռանկարներն ու ապագա ծրագրերը։

Նմանատիպ