Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն5 Ռուսթավիում այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում չորս մարդ է սպանվել
Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսթավիում այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում չորս մարդ է սպանվել:
«ՆԳ նախարարության հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112 հաղորդագրություն է ստացվել Ռուսթավի քաղաքում, այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ծանուցումը ստանալուն պես անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Պարզվել է, որ 1988 թվականին ծնված Գ.Օ.-Մ.-ն մի քանի կրակոց է արձակել շուկայի տարածքում։
Կրակոցների արդյունքում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեղադրյալի հորեղբայրներից մեկը, ով աշխատում էր նշված շուկայում։ Իսկ մեկ հոգի վիրավոր է, նա մեղադրյալի հորեղբոր որդին է։
Վիրավորը գտնվում է հիվանդանոցում, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։
Իրավապահներ Գ.Օ.-ին ձերբակալել են դեպքի վայրում։
Տեղում կենտրոնացած են իրավապահները և ձեռնարկում են համապատասխան բոլոր միջոցառումները»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։