Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները պաշտոնական աշխատանքային այցով գտնվում էին Թուրքիայում
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները պաշտոնական աշխատանքային այցով գտնվում էին Թուրքիայում

Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը պաշտոնական աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետության Արդվին նահանգ։

Պատվիրակության կազմում էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության վարչության տնօրեն Գրիգոլ Բեսելիան, Սամցխե-Ջավախեթիի ոստիկանական բաժանմունքի տնօրեն Գիորգի Բուխրաշվիլին, սահմանապահ ոստիկանության պետի առաջին տեղակալ Գոչա Ջանջղավան և պարեկային ոստիկանության փոխտնօրեն Գուրամ Դավիթաշվիլին։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, որոնց մասնակցել են Թուրքիայի Հանրապետության ՆԳՆ Արդվինի, Արդահանի, Ռիզեի և Տրապիզոնի նահանգների ոստիկանապետերը։

Նշված այցն իրականացվել է Վրաստանի ՆԳՆ-ի և Թուրքիայի Հանրապետության ՆԳՆ միջև սահմանային անվտանգության ամրապնդման վերաբերյալ ստորագրված հուշագրի շրջանակում, որի նպատակն էր քննարկել սահմանային անվտանգության և երկու երկրների սահմանամերձ շրջանների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության արդի հարցեր։

Այցի ավարտին վրացի իրավապահները շնորհակալություն են հայտնել թուրք գործընկերներին հյուրընկալության համար և հրավիրել Վրաստան։

Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։