Ներքին գործերի նախարարության մոտ անցկացվել է բողոքի ցույց
Ներքին գործերի նախարարության մոտ անցկացվել է բողոքի ցույց

Վրաստանի ներքին գործերի նախարարության մոտ անցկացվել է բողոքի ցույց:

Հավաքվածները պահանջել են ազատ արձակել տարբեր ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց:

Նրանց խոսքով, քննչական գերատեսչությունը ցույցի մասնակիցներին ձերբակալում է անլուրջ պատճառով:

«Փաստ է, որ ներքին գործերի նախարարությունը հոգեվարքի մեջ է, քանի որ հորինել են անլուրջ պատճառ և ցուցաարարներին բռնել փայտի պատճառով: Մեր կարգախոսն է, որ փայտը հանցագործություն չէ: Ներքին գործերի նախարարության կողմից տգեղ և անլուրջ քայլ է»,- հայտարարել է «Փոխիր» շարժման ներկայացուցիչ Տիտե Գեդենիձեն: