Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են Վրաստան թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ներմուծումը

11:27, 21.10.2025

Համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են 1995 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ս.Բ.-ին։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, նա մեղադրվում է թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան ապօրինի ներմուծման մեջ։

ՆԳ նախարարության հաղորդմամբ, հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

«Սարփիի սահմանային անցակետում մեղադրյալի զննման արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են երեք փաթեթով փաթեթավորված առանձնապես խոշոր չափի կոկաին։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ