Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի երկու մասնակցի

11:50, 21.04.2025

Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկու անձի։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, երկու անձ ձերբակալվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելուն։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկու ձերբակալվածներն էլ տեղափոխվել են նախնական կալանքի կենտրոն։

Նմանատիպ