Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ջրասուզակներին և փրկարարներին տրամադրվել է հատուկ տեխնիկա
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ջրասուզակներին և փրկարարներին տրամադրվել է հատուկ տեխնիկա

ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հրշեջ-փրկարարական ուժերի վարչության ջրասուզակներին և փրկարարներին տրվել է սուզվելու նորագույն մոդելի հատուկ տեխնիկա։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ՆԳ փոխնախարար Իոսեբ Ճելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին ստուգել են ծառայության կողմից գնված հատուկ սարքավորումները և անձամբ ծանոթացել դրանց բնութագրերին։

Միջոցառմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռոյին Վարշանիձեն և հրշեջ-փրկարարական ուժերի վարչության պետ Դավիթ Սուխիշվիլին։

Նախորդ տարի ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունը ձեռք է բերել ավելի քան 8 մլն լարի արժողությամբ հատուկ համազգեստներ և տարբեր տեսակի սարքավորումներ։ Ըստ այդմ՝ ամբողջությամբ թարմացվել է լեռնային և սուզվող փրկարարների հատուկ տեխնիկան։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն այս տարի ևս ակտիվորեն կշարունակի անձնակազմին մատակարարել նոր տեխնիկա, հատուկ համազգեստ և մեքենաներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։