Ներքին գործերի նախարարության Աբխազիայի ոստիկանության վարչության աշխատակիցները ընտանեկան բռնության եւ սպառնալիքների մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել
Վրաստանի ՆԳՆ Աբխազիայի ոստիկանության վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում՝ 1991 թվականին ծնված Մ.Կ.-ին ձերբակալել են ընտանեկան բռնության և ընտանիքի անդամին սպառնալու մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գալիի շրջանում սիստեմատիկ բռնության է ենթարկել կնոջը՝ 1989 թվականին ծնված Ա.Կ.-ին։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեղադրյալը ձերբակալվել է Զուգդիդի մունիցիպալիտետում»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 126-րդ պրիմա և 11-րդ պրիմա 151-րդ հոդվածի առաջին մասերով, որոնք վերաբերում են ընտանեկան բռնությանը և ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքներին։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։