Ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Դարախվելիձեն
Ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Դարախվելիձեն

ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին նոր տեղակալ ունի: Ըստ ՆԳՆ-ի, Վրաստանի վարչապետի հրամանով այս պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Դարախվելիձեն, որը կլինի նաև ՆԳՆ խորհրդարանական քարտուղար:

Ալեքսանդր Դարախվելիձեն իրավագիտության մագիստրոսի կոչում ունի: 2019 թվականից նա ՆԳՆ իրավաբանական վարչության տնօրենն է: 2018-2019 թվականներին Դարախվելիձեն եղել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավարի տեղակալ: 2018 թվականին նա զբաղեցնում էր պատժակատարողության և պրոբացիայի նախարարի տեղակալի պաշտոնը, մինչ այդ զբաղեցնում էր նույն նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

2009-2012 թվականներին Դարախվելիձեն աշխատել է տարբեր պաշտոններում՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակում:

Ալեքսանդր Դարախվելիձեն զբաղվում է ակադեմիական գործունեությամբ մի քանի համալսարաններում, Կովկասի համալսարանում և Եվրոպական համալսարանում հրավիրված դասախոս է: