Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մունիր Քարալօղլուի հետ
Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մունիր Քարալօղլուի հետ

Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին աշխատանքային հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Մունիր Քարալօղլուի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում առկա գործընկերությունը, դրա խորացման հեռանկարները և համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանցագործության դեմ պայքարի հարցերին և այս առումով երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությանը։ Ընդգծվել է նաև ոստիկանության կցորդների հատուկ դերը գերատեսչությունների միջև գործընկերության ամրապնդման գործընթացում։

Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Վրաստանի և Թուրքիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը ապագայում էլ ավելի կակտիվանա։

Հանդիպման ավարտին Ռոնի Մեսխին շնորհակալություն է հայտնել Մունիր Քարալօղլուին արդյունավետ գործընկերության համար։