Ներքին գործերի նախարարի՝ փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրի առաջին տեղակալ է նշանակվել Ռոլանդ Մեսխին։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
«Ռոլանդ Մեսխին երկար տարիներ աշխատել է ՆԳՆ-ում տարբեր պաշտոններում, իսկ 2021 թվականի հուլիսից մինչ օրս զբաղեցրել է ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ռոլանդ Մեսխին իրավաբան է՝ 2002 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը և ստացել իրավաբանի որակավորում։
Ռոլանդ Մեսխին ոստիկանության գնդապետ է՝ ունի 20 տարվա աշխատանքային փորձ ոստիկանության ոլորտում», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։