Ներքին գործերի նախարարը հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության, կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները, մասնավորապես, շեշտը դրվել է իրավապահ մարմինների ակտիվացման, կազմակերպված հանցանքի դեմ պայքարի և սահմանամերձ ոլորտներում համագործակցության վրա:
Հանդիպման ավարտին Վախտանգ Գոմելաուրին շեշտել է կողմերի հանդիպումների դինամիզմի անհրաժեշտությունը և անվտանգության համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը: