Ներկայացուցիչների պալատն աջակցել է Ջո Բայդենի իմփիչմենթի հետաքննության պաշտոնական մեկնարկին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն աջակցել է նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հետաքննության պաշտոնական մեկնարկին։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատը, որի մեծամասնությունը ներկայացնում են հանրապետականները, 221 կողմ, 212 դեմ ձայներով հավանություն է տվել հետաքննություն սկսելու մասին բանաձեւին։
Հանրապետականներն ասում են, որ բանաձեւն իրենց ավելի մեծ լիազորություն կտա ապացույցներ հավաքելու և օրինական պահանջները կիրառելու համար:
Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մեղադրել են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին քաղաքական որոշումներից ոչ պատշաճ շահույթ ստանալու մեջ, որոնց Բայդենը՝ որպես փոխնախագահ, մասնակցել է Օբամայի վարչակազմի օրոք: Նրանք նաև վիճարկում են Արդարադատության նախարարության միջամտությունը Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետաքննությանը։ Արդարադատության նախարարությունը հերքում է մեղադրանքները։
Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատում քվեարկությունն անվանել է անհիմն քաղաքական քայլ։
«Ամերիկացիների կյանքը բարելավելու համար ինչ-որ բան անելու փոխարեն նրանք կենտրոնացած են ինձ վրա ստերով հարձակվելու վրա: Իրենց գործն անելու փոխարեն, որը պետք է շտապ կատարվի, նրանք ընտրում են ժամանակ վատնել այս անհիմն քաղաքական քայլի վրա», – ասել է Բայդենը։