Ներգրավվելու եմ հանրային հեռարձակողի հարցերին և հոգաբարձական խորհրդի թեկնածուների վերաբերյալ, հասարակությանը ներկայացնելու եմ իմ կարծիքը. Կախա Բեքաուրի
Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի ղեկավար Կախա Բեքաուրին, «Ռուսթավի 2» հեռուստաալիքով ցուցադրված սյուժեին արձագանքել է իր ֆեյսբուքի էջում:
Բեքաուրին դիմում է Ռուսթավի 2-ին և գրում, որ ընդունել է որոշում, ավելի ակտիվ ներգրավվել հանրային հեռարձակողի հարցերին և հոգաբարձական խորհրդի թեկնածուների համապատասխանեցման վերաբերյալ, հասարակությանը ներկայացնելու է սեփական կարծիքը:
«Rustavi 2 – ձեր զանգից հետո, հետաքրքրվել եմ, ովքեր են հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածուները: Իսկապես չեմ եղել ներգրավված այս գործընթացին, քանզի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը չի մասնակցում, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամների ընտրության իրավական գործընթացում: Սակայն ցանկանում եմ նշել, որ հանձնաժողովը միակ անկախ պետական ինստիտուտն է, որը երկրում սահմանում է մամուլի քաղաքականության հիմնական սկզբունքները: Երբ ծանոթացա ցուցակի հետ որոշեցի ներգրավվել գործընթացին»,-հայտարարել է Բեքաուրին:
Հեղինակ -
Edgar Barsegyan