Ներգաղթյալի սպանությունից հետո Իտալիայում անց են կացվում զանգվածային բողոքի ցույցեր
Ներգաղթյալի սպանությունից հետո Իտալիայում անց են կացվում զանգվածային բողոքի ցույցեր

Իտալիայի Մաչերատա քաղաքում արդեն երրորդ օրն է ինչ ընթանում է ռասիզմի դեմ բողոքի ցույցը: Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում են էջնիկ պատկանելության ֆոնին իրականացրած սպանությունների դեմ:

Ակցիայի կազմակերպիչ Ֆրանչեսկո Պյոբիչը մի քանի ժամ առաջ մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ այս ցույցը նախազգուշացում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կրոնական և ազգային ֆոնին իրականացնում է խտրականություն:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ, Մաչերատայում 28 ամյա իտալացի Լուկա Տրաինին  հարձակվել էր մի քանի նիգերիացու վրա: Նրանցից մեկը մահացել է, իսկ 6-ը վիրավորվել:

Տրաինին արդեն ձերբակալված է: Ոստիկանության փոխանցմամբ սպանությունը իրականացվել է էջնիկ հողի վրա: Նշվում է, որ Լուկա Տրաինին ուլտրաաջ «Հյուսիսի լիգա» կուսակցության անդամ է: