Ներգաղթի մասին նոր օրենքի ընդունումից հետո Ֆրանսիայի առողջապահության նախարարը հրաժարական տվեց
Ներգաղթի մասին նոր օրենքի ընդունումից հետո Ֆրանսիայի առողջապահության նախարարը հրաժարական տվեց

Ի նշան Ֆրանսիայի ներգաղթի մասին նոր օրենքի դեմ բողոքի՝ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օրելիեն Ռուսոն հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է France 24-ը։

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվյե Վերանի խոսքով՝ նախարարի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի Ռուսոյի տեղակալը։ Բացի այդ, լրագրողի հարցին, թե արդյոք նոր օրենքը անկարգություն է առաջացրել ՎՊ-ում, Վերանը պատասխանում է, որ նախարարների կաբինետում անկարգություններ չկան։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան ընդունել է միգրացիոն նոր, ավելի կոշտ օրենք, որը նախատեսում է անօրինական ժամանած միգրանտների արտաքսման պարզեցում և նրանց համար սոցիալական օգնություն ստանալու բարդացում։ Միգրանտների համար դժվարանում է նաև ընտանիքի անդամներին Ֆրանսիա բերելը։ Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկել իրավապահ մարմինների դեմ հանցագործություն կատարած երկքաղաքացիություն ունեցող անձանց։