Ներգաղթի հարցերով կառավարական հանձնաժողովի լրատվությամբ, Վրաստանում արտասահմանցիների կողմից գրանցված անշարժ գույքի 40 տոկոսը գալիս է Ռուսաստանի քաղաքացիների վրա
Վրաստանում անշարժ գույքի գրանցմամբ օտարերկրացիների միջև առաջատարը Ռուսաստանի քաղաքացիներն են: Այս տեղեկատվությունը հասանելի է ներգաղթի կառավարական հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում:
Վրաստանի 2019 թվականի ներգաղթի տվյալների համաձայն, 2015-2018 թվականներին Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցվել է անշարժ գույքի գրանցման 15 133 դեպք, ինչը ընդհանուր ցուցանիշի 40 տոկոսն է: Երկրորդ տեղում Իրանն է, որի քաղաքացիների կողմից գրանցված է 5 598 դեպք: Երրորդ տեղում Ուկրաինան է (2,599), չորրորդում Իսրաելը (1634) , իսկ հինգեերորդ տեղում Հայաստանը (1447):
Կառավարական հանձնաժողովի տվյալներով, օտարերկրացիները հիմնականում գրանցում են բնակարաններ: 2018 թվականին, նախորդ տարվա հետ համեմատ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է և օտարերկրացիները գրանցել են 11 038 բնակարան:
Ավելացել է նաև ոչ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասերի գրանցման ցուցանիշը, սակայն այն շատ է զիջում բնակարանների գրանցման քանակին:
Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության իրավունքի գրանցումը կտրուկ նվազել է, ինչը կապված է 2017 թվականին օտարերկրացիների համար ընդունած մորատորիումի հետ: