Ներդրումային կլիման Վրաստանի պատմությունում ամենաբարձրն է. Դևիդ Լի
Ներդրումային կլիման Վրաստանի պատմությունում ամենաբարձրն է. Դևիդ Լի

Եվրոպայի բիզնեսմիության նախագահ Դևիդ Լիի հայտարարությամբ, Վրաստանում լավագույն ներդրումային կլիմա է և բիզնեսմեններին կոչ է արել ներդրումներ կատարել երկրում:

«Եթե երկիրը ցանկանում է զարգացնել տնտեսությունը, դա հնարավոր է միայն ներդրումների աճով: Վրաստանում այսօր ներդրումների ցուցանիշը զգալիորեն աճել է, սակայն դա բավարար չէ: Հարկավոր է ներդրումներ գրավել Եվրոպայից, այդ թվում Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի օգնությամբ:

Եվրոպայի բիզնեսմիության անունից ցանկանում եմ ասել, որ ներդրումային կլիման Վրաստանի պատմությունում ամենաբարձրն է: Ով ինձ կլսի ցանկանում եմ ասել, որ ազատորեն ներդրումներ կատարեք Վրաստանում»,-լրագրողներին ասել է Դևիդ Լին:

Վրաստանի վիճակագրության դեպարտամենտի տվյալներով արտասահմանյան ներդրումները Վրաստանում 2017 թվականին աճել են 16 տոկոսով և կազմել 1,861 մլրդ. դոլար: