Ներդրողների խորհրդի անդամները կօգնեն Վրաստանի կառավարությանը ներդրման նոր ռազմավարության մշակման գործում
Ներդրողների խորհրդի անդամները կօգնեն Վրաստանի կառավարությանը ներդրման նոր ռազմավարության մշակման գործում, հարցը քննարկվել է Ներդրողների խորհրդի նիստում, որը վարել է փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ներդրողների խորհրդի անդամները Վրաստանի կառավարության հետ միասին կներգրավվեն այն քայլերի մշակման գործընթացին, որը անհրաժեշտ է Վրաստանում նոր արտաքին ներդրումներ ներգրավելու համար:
Առցանց ժողովի ընթացքում քննարկվել են գլոբալ համաճարակի հետևանքով առաջացած ընդհանուր տնտեսական հարցերը և Վրաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև հակաճգնաժամային ծրագրի հաջորդ փուլով նախատեսված միջոցառումները, որոնք կներկայացվի Վրաստանի կառավարության կողմից ապրիլի 4-ին:
Զրույցում անդրադարձ եղավ նաև հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ձեռնարկված քայլերին: Փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց միջազգային ֆինանսական հաստատություններին և դոնոր կազմակերպություններին, որոնց սերտ համագործակցության միջոցով հնարավոր եղավ ավելի քան 3 միլիարդ դոլար ֆինանսական ռեսուրս ներգրավել երկրի տնտեսության մեջ:
ԵՎրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բիորլին Հանսենը շեշտել է կառավարության և գործարար սուբյեկտների միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը: