Ֆրանսիական «Սիստրա» ընկերությունն անցկացրել է հետազոտություններ և բացահայտվել է, որ Թբիլիսիի ճոպանուղիներն ունեն զարգացման շատ մեծ ներուժ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Կախա Կալաձեի խոսքով, ֆրանսիական ընկերության հետազոտություննների արդյունքում պարզվել է, որ ներդրողների համար գրավիչ են Սամգորի-Վազիսուբանիի և Ախմետելիի թատրոն-Զղվիս ուբանիի երթուղիները:
«2016-2017 թվականներին ֆրանսիական «Սիստրա» ընկերության կողմից անցկացվել են հետազոտություններ և պարզվել է, որ Թբիլիսիի ճոպանուղիներն ունեն զարգացման շատ մեծ ներուժ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ներդրողների համար գրավիչ են Սամգորի-Վազիսուբանիի և Ախմետելիի թատրոն-Զղվիս ուբանիի երթուղիները: Պետք է սկսենք աշխատանք, որպեսզի սահմանվի ամենահետաքրքիր երթուղին և պատրաստվի համապատասխան նախագիծ»,- հայտարարել է Կալաձեն: