Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 129 մարդ
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 129 մարդ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 129 մարդ, հայտնում է «CNN»-ը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ Նեպալի հյուսիս-արևմտյան մասում՝ Կարնալ նահանգում, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես «CNN»-ին հայտնել է Նեպալի ոստիկանության խոսնակ Կուբեր Կադայատը, հաստատվել է 129 զոհի և 140 տուժածի մասին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել երկրաշարժի զոհերի հարազատներին։

«Ես շատ եմ ցավում Նեպալում երկրաշարժից զոհվածների համար։ Հնդկաստանը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները։ Մեր մտքերը զոհերի ընտանիքների հետ են։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է Մոդին։

Տեղեկության համար նշենք, որ 2015 թվականին Նեպալում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 9000 մարդ։