Նեպալում սողանքի հետևանքով երկու ավտոբուս ընկել է գետը, փրկարարները որոնում են մոտ 70 մարդու
Նեպալում սողանքի հետևանքով երկու ավտոբուս ընկել է գետը, փրկարարները որոնում են մոտ 70 մարդու

Նեպալում սողանքի հետևանքով երկու ավտոբուս՝ ընդհանուր 66 ուղևոր ընկել է գետը։

BBC -ն գրում է, որ մի ավտոբուսում 24 մարդ է եղել, մյուսում՝ 42 ուղեւոր։ Ըստ տեղեկությունների՝ նրանցից յոթը Հնդկաստանի քաղաքացիներ են։

Տրիշուլի գետը վարարել է հորդառատ անձրևի պատճառով:

Իշխանությունները հորդորում են բնակչությանը հաշվի առնել առաջարկությունները և մինչև տեղումների ավարտը զերծ մնալ երկար տեղաշարժից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են արտակարգ ռեժիմով, սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ աղետի գոտի մուտքի ճանապարհները փակ են սողանքների պատճառով։