Նեպալում ավիավթարի հետևանքով 18 մարդ է զոհվել
Նեպալում ավիավթարի հետևանքով 18 մարդ է զոհվել

Նեպալում ավիավթարի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Կատմանդուի օդանավակայանից թռչելիս փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով այն բռնկվել է։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի երկու անդամներ և 17 տեխնիկ, որը մեկնում էր Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ վերանորոգելու:

Կատմանդուի միջազգային օդանավակայանի խոսնակի խոսքով՝ ավիավթարից ողջ է մնացել միայն ինքնաթիռի կապիտանը, ով տեղափոխվել է հիվանդանոց։

Bombardier ինքնաթիռը պատկանել է տեղական Saurya Airlines ավիաընկերությանը։

Աղետի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։