Նեպալում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 157-ի
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 157-ի։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Նեպալի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նեպալի հյուսիս-արևմտյան մասում՝ Կարնալ նահանգում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռամիդանդա գյուղում։
Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ինչպես գրում է «Reuters»-ը՝ հիմնվելով պաշտոնյաների վրա, թեև երկրաշարժի ուժգնությունը ուժեղ չի եղել, սակայն վնասներն ու մահացածների թիվը մեծ է, քանի որ երկրաշարժը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ քնած են եղել։
Տեղեկության համար նշենք, որ 2015 թվականին Նեպալում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 9000 մարդ։