Նեպալի աղետների կառավարման ծառայություն. Հանկարծակի ջրհեղեղի զգալի ռիսկը դեռևս պահպանվում է, քանի որ աղետի հետևանքով առաջացած լիճը կարող է հորդանալ
«Հանկարծակի ջրհեղեղի զգալի ռիսկը դեռևս պահպանվում է, քանի որ աղետի հետևանքով առաջացած լիճը կարող է հորդանալ», — այս մասին հայտարարություն է տարածում Նեպալի աղետների կառավարման ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ՝ նախազգուշացումը տարածվում է ինչպես Բհոտե Կոշի, այնպես էլ Տրիշուլի գետերի երկայնքով գտնվող համայնքների վրա։ Նրանք նոր լճից ներքև ապրող բնակիչներին, զբոսաշրջիկներին և շտապօգնության անձնակազմին խորհուրդ են տալիս մոտ չգնալ գետափերին և մինչև հետագա ծանուցումը մնալ շենքերում։
«Քանի որ ևս մեկ մասշտաբային ջրհեղեղի ռիսկը դեռևս պահպանվում է, ստորին ափամերձ գոտում ապրող բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում ցուցաբերել անհրաժեշտ զգուշություն և պահպանել բարձր զգոնություն», — նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Նեպալում աղետի հետևանքով զոհվածների թիվն անցել է 360-ը։ Մինչ օրս կորած է համարվում ավելի քան 1000 մարդ։ Կորածների թվում են Հնդկաստանի 178 քաղաքացի, Նեպալի 127 քաղաքացի, ինչպես նաև ԱՄՆ-ի 65 և Մեծ Բրիտանիայի 33 քաղաքացի։