Նենսկրա գետում ջրի մակարդակը իջել է մոտ 30 սանտիմետրով. Միջավայրի ազգային գործակալություն
Ճուբերիում Նենսկրա գետում ջրի մակարդակը իջել է մոտ 30 սանտիմետրով,-այս մասին լրատվությունը տարածել է միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, երկրաբանները մինչև այժմ մնում են աղետի գոտում:
«Չնայած նրան, որ ողջ գիշերվա ընթացքում տեղումները պահպանվել են, փորձագետներին հաջողվել է իրականացնել վերստուգիչ աշխատանքներ, որի հետևանքով պարզ է դարձել, որ ջրի մակարդակը իջել է մոտ 30 սանտիմետրով:
Գործակալության փորձագետները շարունակում են մոնիտորինգի իրականացումը»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan