Նեդ Փրայս. Ռուսաստանը տարիներ շարունակ միջամտում է, օկուպացնում, հակամարտություններ է հրարում իր հարևանների և այլոց դեմ, ցուցակը երկար է՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, սրանք ընդամենը մի քանիսն են
Ռուսաստանը տարիներ շարունակ միջամտում է, օկուպացնում, հակամարտություններ է հրարում իր հարևանների և այլոց դեմ, ցուցակը երկար է՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, սրանք ընդամենը մի քանիսն են,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ Ուկրաինայի սահմանին ռուսական ուժերի կենտրոնացման հարցի վերաբրեյալ խոսելիս:
Նա ասել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի նախկին գործողությունները՝ ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի այն պնդումներին, թե զորավարժություններին մասնակցում են Ուկրաինայի հետ մոբիլիզացված ուժերը։
«Այժմ, երբ մենք խոսում ենք, ռուսական ուժերը և Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերը գտնվում են Ուկրաինայի ինքնիշխան տարածքում։ Ռուսաստանը հազարավոր, գրեթե հարյուր հազարավոր զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանին, և նրանք դա արեցին համեմատաբար կարճ ժամանակում։ Իհարկե, Ռուսաստանն էր, որ 2014 թվականին բռնագրավեց Ղրիմը, պատերազմ սանձազերծեց Արևելյան Ուկրաինայում և շարունակում է այնտեղ հակամարտություն հրահրել: Ռուսաստանն էր, որ տարիներ շարունակ իրականացրեց միջամտություն, օկուպացում, հակամարտությունների հրարում իր հարեւանների և այլոց դեմ։ Ցուցակը երկար է, հավանաբար չեմ հասցնի թվարկել բոլորին, բայց Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, սրանք ընդամենը մի քանիսն են։ Հենց Ռուսաստանն էր տարիներ շարունակ միջամտել ժողովրդավարական ընտրություններին, այդ թվում՝ իր: Նրանք քիմիական զենք են օգտագործել իրենց սահմաններից դուրս, ղեկավարել են կիբերհարձակումներ, օգտագործել էներգառեսուրսները՝ որպես զենք։ Այնպես որ, ներեք մեզ և հասկացեք մեր թերահավատությունը, երբ մենք լսում ենք Ռուսաստանից, որ սա պարզապես զորավարժություն է», – ասել է Նեդ Փրայսը: