Նեդ Փրայս. Մեր ցավակցությունն ենք հայտնում Գուդաուրիում կործանված ուղղաթիռում գտնվողների ընտանիքներին, ԱՄՆ-ը Վրաստանի արտաքին գործերի նախարարության մեր վրացի ընկերների կողքին է
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ցավակցություն է հայտնում Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գուդաուրիում կործանված Վրաստանի սահմանային ոստիկանության ուղղաթիռում գտնվող մարդկանց ընտանիքի անդամներին և ընկերներին։ ԱՄՆ-ը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կանգնած է իր վրացի ընկերների կողքին»,- գրում է Նեդ Փրայսը «Թվիթերի» միկրոբլոգում։