Նեդ Փրայս. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկխոսությունը խաղաղության լավագույն ճանապարհն է, և մենք կշարունակենք աջակցել դրան
Նեդ Փրայս. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկխոսությունը խաղաղության լավագույն ճանապարհն է, և մենք կշարունակենք աջակցել դրան

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը և կարծում է, որ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման լավագույն միջոցն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Լրագրողին ճեպազրույցում հետաքրքրել է ԱՄՆ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Նեդ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել երկխոսությանը բոլոր հնարավոր ձևերով։

«Մենք ակտիվ դեր ենք խաղում։ Մենք հետևողականորեն հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին երկկողմանի և համախոհ հայրենասերների հետ համագործակցելու, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերում, օգնելու երկրներին հասնել կայուն համապարփակ խաղաղության։ Վերջին շաբաթների ընթացքում պետքարտուղար Բլինկենը հնարավորություն է ունեցել շփվելու գործընկեր արտաքին գործերի նախարարների հետ: Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը, ինչպես նաև շենքից մյուսները, նույնպես հնարավորություն ունեցան բարձր մակարդակով շփվելու իրենց ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք ներկայացուցիչների հանդիպումը։ Մենք դեռ հավատում ենք, որ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել դրան», – ասել է Նեդ Փրայսը։

Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Բանակցությունները վարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։