NDI-ի հետազոտության համաձայն՝ կառավարության գործունեության դրական գնահատականն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 54 տոկոսի
NDI-ի հետազոտության համաձայն՝ կառավարության գործունեության դրական գնահատականն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 54 տոկոսի

NDI-ի հետազոտության համաձայն՝ կառավարության գործունեության դրական գնահատականն աճել է 10 տոկոսով։

Հարցին, թե ինչպես կգնահատեք ներկայիս կառավարության աշխատանքը, հարցվածների 54 տոկոսը պատասխանել է, որ լավ է գնահատում կառավարության աշխատանքը, իսկ հարցվածների 38 տոկոսը վատ է գնահատում, չգիտեմ պատասխանել է հարցվածների վեց տոկոսը, իսկ երկու տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, այս տարվա մարտին կատարված հետազոտության համեմատ դրական ցուցանիշն աճել է 11 տոկոսով, իսկ բացասական ցուցանիշը նվազել է հինգ տոկոսով։

NDI-ի փոխանցմամբ՝ նշված զեկույցը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է ամբողջ երկրում հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 4-ը (առանց գրավյալ տարածքների)։ Հոկտեմբերյան հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2068 ավարտված հարցազրույց: Հարցման միջին սխալի սահմանը +/- 2,2 տոկոս է։