NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը՝ 45 տոկոսը, լավատեսորեն է տրամադրված Վրաստանի ապագայի վերաբերյալ
NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը՝ 45 տոկոսը, լավատեսորեն է տրամադրված Վրաստանի ապագայի վերաբերյալ

NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը լավատես է Վրաստանի ապագայի նկատմամբ։ Հարցին, թե որքանո՞վ եք համաձայն կամ համաձայն չեք հետևյալ պնդմանը. ես լավատես եմ իմ երկրի ապագայի նկատմամբ. – Հարցվածների 45 տոկոսն ասում է, որ համաձայն է, 39 տոկոսը՝ «ոչ համաձայն է, ոչ համաձայն չէ», 14 տոկոսը՝ «համաձայն չէ», իսկ հարցվածների 2 տոկոսը՝ «չգիտեմ»։

2022 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ հարցվածների արդյունքները հետևյալն են՝ համաձայն եմ՝ 44 տոկոս, ոչ համաձայն եմ, ոչ՝ համաձայն չեմ՝ 37 տոկոս, 17 տոկոսը՝ համաձայն չեմ, մեկ տոկոսը՝ չգիտեմ։

Հետազոտության համաձայն՝ մյուսների համեմատ ավելի լավատես են փոքր քաղաքների բնակչությունը, 35+ տարիքային խումբը և «Վրացական երազանք»-ի կողմնակիցները։

NDI-ի փոխանցմամբ՝ նշված զեկույցը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է ամբողջ երկրում հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 4-ը (առանց գրավյալ տարածքների)։ Հոկտեմբերյան հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2068 ավարտված հարցազրույց: Հարցման միջին սխալի սահմանը +/- 2,2 տոկոս է։