NDI-ի հետազոտության համաձայն՝ 28 տոկոսը վարչապետի աշխատանքը գնահատել է լավ, 35 տոկոսը՝ վատ, իսկ նախագահինը 40 տոկոսը՝ վատ, իսկ 12 տոկոսը՝ լավ
NDI-ի հետազոտության համաձայն՝ 28 տոկոսը վարչապետի աշխատանքը գնահատել է լավ, 35 տոկոսը՝ վատ, իսկ նախագահինը 40 տոկոսը՝ վատ, իսկ 12 տոկոսը՝ լավ

Վրաստանի նախագահի գործունեությունը վատ է գնահատում 40 տոկոսը, խորհրդարանինը 41 տոկոսը, Վրաստանի վարչապետինը՝ 35 տոկոսը,- նշված է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության մեջ։

Հարցին, թե ինչպես կգնահատեք հետևյալ հաստատությունների գործունեությունը, հարցվածների 43 տոկոսը նշում է, որ Վրաստանի նախագահի գործունեությունը գնահատում է միջին, 40 տոկոսը՝ վատ, 12 տոկոսը՝ լավ, իսկ 5 տոկոսը չգիտի պատասխանը։

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետի գործունեությանը, ապա հարցվածների 35 տոկոսը այն վատ է գնահատում, 33 տոկոսը՝ միջին, 28 տոկոսը՝ լավ, իսկ 4 տոկոսը հարցին պատասխան չունի։

Նույն ուսումնասիրության մեջ գնահատվել է Վրաստանի խորհրդարանի գործունեությունը, որի համաձայն՝ 45 տոկոսը խորհրդարանի գործունեությունը գնահատել է միջին, 41 տոկոսը՝ վատ, 9 տոկոսը՝ լավ, իսկ հարցվածների 4 տոկոսը չգիտի հարցի պատասխանը.

Բացի այդ, ինչպես նշված է հետազոտության մեջ, աճել է նախագահի գործունեության բացասական գնահատականը։

NDI-ի տվյալների համաձայն՝ նշված զեկույցը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է հուլիսի 14-ից օգոստոսի 15-ը ողջ երկրում (առանց գրավյալ տարածքների)։ Օգոստոսյան հարցումը ներառում է ընդհանուր առմամբ 2104 ավարտված հարցազրույց: Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 2 տոկոս է: