«NDI»-ի հարցվածների մեծ մասը կարևոր է համարում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը
«NDI»-ի հարցվածների մեծ մասը կարևոր է համարում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության հարցերը հնչել են նաև փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ:

Հարցման արդյունքներով, ընդհանուր հարցվածների 92 տոկոսը համարում է, սահմանափակ ունակություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը շատ կարևոր (58 տոկոս) և կարևոր է (34 տոկոս): Չեզոք կարծիք է հայտնում 5 տոկոսը:

Հարցվածքների 72 տոկոսը համարում է, որ շատ կարևոր (16 տոկոս) և կարևոր է (56 տոկոս) ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, չեզոք – 16 տոկոս:

Այս տեսանկյունից, ամենացածր ցուցանիշ ունի սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավունքների պաշտպանությունը: Սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավունքների պաշտպանությունը ընդհանուր շատ կարևոր և կարևոր է համարում 27 տոկոսը:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: