NDI. Հարցվածների 53%-ը կառավարության գործունեությունը գնահատում է միջին
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հարցումների միջոցով հարցվողներին խնդրել է գնահատական տալ կառավարության գործունեությանը: Հարցվածների 53%-ը կառավարության գործունեությունը գնահատել է միջին, 32%-ը՝ վատ, 13%-ը՝ լավ, իսկ 2%-ը չգիտի հարցի պատասխանը:
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և CRRC-Վրաստանը ԶԼՄ-ներին ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքների առաջին մասը:
Հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 19-ը ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացի օկուպացված տարածքներից):
NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: