NDI. Հարցվածների 25 տոկոսը՝ որպես իրենց տեսակետներին ամենամոտ կուսակցություն նշում է «Վրացական երազանքը», իսկ 6 տոկոսը՝ «Ազգային շարժումը»
NDI-ի նոր հետազոտության համաձայն՝ նախորդ հետազոտության համեմատ ավելի շատ մարդիկ են կարծում, որ Վրաստանում ոչ մի կուսակցություն չի ներկայացնում ժողովրդի շահերը։
Հարցին՝ ի՞նչ եք կարծում, Վրաստանում կա՞ ձեր շահերն արտահայտող գոնե մեկ կուսակցություն, պատասխանները բաշխվում են հետևյալ կերպ՝ այո՝ 31%, ոչ – 61%, չգիտեմ՝ 6%; պատասխանելուց հրաժարվել` 3%: Մինչդեռ 2022 թվականի օգոստոսի հարցման ժամանակ նույն հարցի պատասխանները հետևյալն էին. այո՝ 39%, ոչ – 56%, չգիտեմ – 4%, պատասխանելուց հրաժարվել` 2%:
Հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը դեռևս քաղաքականապես չկողմնորոշված է։
Հարցին՝ Վրաստանում շատ քաղաքական կուսակցություններ կան, ո՞ր կուսակցությունն է առավել մոտ ձեր հայացքներին։ – 39%-ն ասել է՝ ոչ մի կուսակցություն, 25%-ը՝ «Վրացական երազանք»; պատասխանելուց հրաժարվել է 10%-ը, չգիտեմ – 7%, «Միացյալ ազգային շարժում»՝ 6%, այլ կուսակցություններ՝ 13%։
Ըստ հեղինակների՝ այս զեկույցը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը ողջ երկրում (բացառությամբ օկուպացված տարածքների): Օգոստոսյան հարցումը ներառում է ընդհանուր առմամբ 2 519 ավարտված հարցազրույց: Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ: