«NDI»-ը զեկույց է հրապարակում Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
«NDI»-ը զեկույց է հրապարակում Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) զեկույց է հրապարակում Վրաստանում 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Կազմակերպության կողմից տարածված զեկույցում նշվում է, որ «NDI»-ի վերլուծությունն իրականացվում է միջազգային դիտարկման սկզբունքների հռչակագրի համաձայն և կորոնավիրուսի գլոբալ համաճարակի ֆոնին առկա սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ լրացուցիչ միջազգային դիտորդներ ուղարկել Վրաստան:

«Տեղում իրականացված գործողություններին զուգահեռ, «NDI»-ը համապատասխան փոփոխություններ է կատարել մեթոդաբանության մեջ՝ հեռավար ինտենսիվ ներգրավվածությունն ապահովելու համար: Այս վերլուծությունը հիմնված է Վրաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների, ընտրական վարչության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, տեղի և միջազգային դիտորդների և դիվանագիտական ​​հասարակության ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 22-31-ը խորը հարցազրույցների վրա, ինչպես նաև երկարաժամկետ վերլուծաբանների թիմի վերլուծությունների հիման վրա, որոնք սեպտեմբերի 15-ից հեռավար զննում էին այնպիսի հարցերը, ինչպիսիք են. Ընտրական համակարգը և վարչարարությունը, քարոզչական միջավայրը, ԶԼՄ-ների դերը և ապատեղեկատվությունը, կանանց քաղաքական մասնակցությունը և չներկայացված խմբերի ներգրավումը և կորոնավիրուսի ազդեցությունը:

Զեկույցը հաշվի է առնում նաև ինստիտուտի կողմից Վրաստանում իր գործունեության 25 տարվա ընթացքում ձեռք բերած փորձը: Ընտրությունների օրվա ընթացակարգերի վերաբերյալ «NDI»-ի գնահատումը արտացոլում է վստահելի, անկողմնակալ դիտորդական արդյունքները, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում ամբողջ երկրի մասշտաբով: Այս վերլուծությունը հիմնված է նաև «NDI Վրաստան»-ի ընտրությունների մոնիտորինգի զեկույցների վրա, որոնք հրապարակվել են օգոստոսի 19-ին, հոկտեմբերի 9-ին և  հոկտեմբերի 20-ին», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

«NDI»-ը նշում է, որ արդյունքների արձանագրություններում առկա թերությունները, ընտրատեղամասերում կամ դրանից դուրս հնարավոր վախեցնելու մասին հաղորդագրությունները, արդյունքների հետաձգված հրապարակումը և նախընտրական ժամանակաշրջանում լիազորությունների չարաշահման մշտական զգացումները 2020 թ. հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խաթարել են օրենսդրական բազայի և վարչական գործընթացների նշանակալի բարելավումները:

«Կառավարության առաջնորդները և ընտրական վարչակազմը պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն առաջին փուլի արդյունքները ամփոփելու և նոյեմբերի 21-ին նախանշված երկրորդ փուլին նախապատրաստվելու համար՝ ի պատասխան ընտրությունների գործընթացի վերաբերյալ կասկածների, ինչպես նաև ընտրությունների գործընթացի և վերջնական արդյունքների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համատ:

Ընտրությունների օրը քվեարկությունը հիմնականում իրականացվում էր օրենքով սահմանված կանոններով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ընտրողների մասնակցությունը կազմել է 56,11 տոկոս: 9 կուսակցություններ համամասնական ընտրակարգով հաղթահարել են սահմանված սահմանը, իսկ երկրորդ փուլը կանցկացվի 30 մեծամասնական ընտրատարածքներից 16-ում: Այնուամենայնիվ, միջազգային և տեղական դիտորդական խմբերը, ի թիվս այլ հարցերի, ընդգծեցին արդյունքների արձանագրությունների և քվեարկության գաղտնիության հետ կապված խախտումները: Նրանք հայտնել են ընտրատեղամասերից դուրս ֆիզիկական առճակատման, լրագրողների և դիտորդների աշխատանքը խոչընդոտելու, ընտրակաշառք բաժանելու և ընտրակեղծիքների ենթադրյալ դեպքերի, կուսակցությունների համակարգողների և ակտիվիստների առկայության մասին ՝ ընտրատեղամասերի մեծ մասից դրսում, ստեղծելով վախեցման միջավայր: Ընդդիմության ակտիվիստները լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին կազմակերպել ընտրությունների օրվանից հետո, շատերը պահանջում էին վերահաշվել ձայները կամ չեղյալ համարել արդյունքները:

Ընդհանուր առմամբ, իրավական դաշտը ամուր հիմք էր ապահովում ընտրությունների համար: «NDI»-ի հետ զրույցում շահագրգիռ կողմերի մեծ մասը դրական գնահատեց հունիս և հուլիս ամիսների արդյունքները, միևնույն ժամանակ, նշեցին, որ մի շարք խնդիրներ մարտահրավեր էին մնում: Ընդհանուր առմամբ նախընտրական ընթացակարգերի վարչարարությունը գնահատվել է որպես իրավասու, օրենքին համապատասխան և թափանցիկ, սակայն կուսակցական պատկանելության կողմնակալ վերաբերմունքը, եղել է հատկապես ցածր մակարդակի հանձնաժողովներում, ընդդիմադիր կուսակցություններում և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մշտական ​​քննադատության առարկա: Կողմերի մեծ մասը, բացառությամբ որոշ բացառությունների, հասարակության մեջ կորոնավիրուսային համաճարակի համատեքստում դրական են գնահատվել հանրային առողջապահության համար ձեռնարկված միջոցները:

Վրաստանի դատական ​​համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունը հանգեցրեց քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների անվստահությանը ընտրությունների բողոքների և բողոքարկումների նկատմամբ: Իշխող «Վրացական երազանքը» ֆինանսական ռեսուրսների հսկայական առավելություն ուներ, ինչը խորացրեց մտահոգությունները քարոզարշավի արդարության և կուսակցությունների ֆինանսավորման համակարգի արդարության վերաբերյալ:

Չնայած քարոզարշավը բաց էր և բազմակարծիք, ընտրությունների օրը մոտենալուն պես լարվածությունն ու գրոհներն ավելացան: Կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և լրատվամիջոցները հայտնել են քարոզչության ընթացքում բռնության և ահաբեկման բազմաթիվ դեպքերի մասին: Տարածված էին մեղադրանքներ պետական ​​ռեսուրսների չարաշահման վերաբերյալ: Նաև բավականին հաճախ էին հաղորդվում ընտրողների կաշառակերության մասին: Ընտրական համակարգի փոփոխությունները նպաստել են նոր կուսակցությունների մասնակցությանը ընտրություններին, որոնց մի մասը նվաճել է խորհրդարանական մանդատներ: Այնուամենայնիվ, լրատվամիջոցների բևեռացման պատճառով կողմերը անհավասար հասանելիություն ունեին հեռուստատեսային լուսաբանմանը: Քարոզչական ուղերձներն կառուցողական և տարբեր քաղաքական տեսլականների և որոշումներից ավել կենտրոնացած էին հակառակորդին քննադատելու վրա», – հայտարարում են Ազգային ժողովրդավարական ինստիտուտում:

Ըստ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, ինչ վերաբերում է համաճարակին, ապա այն ավելի քիչ ազդեցություն ունեցավ, քան սպասվում էր, քարոզչական ռազմավարության վրա:

«Վրաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել քաղաքականության մեջ ավելի մեծ ներառականություն ու բազմազանություն ապահովելու համար: Հատկապես ուշագրավ է գենդերային պարտադիր քվոտայի ընդունումը: Ակնկալվում է, որ նորընտիր խորհրդարանում ընդգրկվելու է առնվազն 28 կին, ինչը մի փոքր ավելին է, քան ներկայիս թիվը: Չնայած այս առաջընթացին, կանայք, էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, հաշմանդամություն ունեցող անձինք և ԼԳԲՏ+ համայնքի անդամները դեռ քիչ են ներկայացված նոր խորհրդարանում, ինչպես նաև կուսակցական կազմակերպություններում և նրանց հարթակներում: Լրատվական միջավայրը բազմազան է և բաց, բայց քաղաքականորեն բևեռացված, որն արտահայտվում է կողմնակալ լուսաբանմամբ և թույլ չի տալիս ընտրողներին կատարել տեղեկացված ընտրություն:

Արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության կամ սպառնալիքների բազմաթիվ դեպքեր: Թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճերը սահմանափակ էին, որըչի պատճառով հնարավորությունը չէր կարող պատշաճ կերպով օգտագործվել ընտրողներին տեղեկացնելու համար: Տեղեկատվական մանիպուլյացիաները տարածված էին հատկապես «Facebook»-ում: Պարզվել է, որ կեղծ տեղեկատվությունը երկրի ներսում ավելի մեծ խնդիր է, քան ապատեղեկատվությունը, որը գալիս է երկրից դուրս:

Այս զեկույցը նախնական բնույթի է: Պաշտոնական արդյունքները վերջնական չեն, ընտրությունների բողոքների ներկայացումն ու քննարկումը չի ավարտվել, և երկրորդ փուլի արդյունքները հայտնի չեն լինի առնվազն առաջիկա երեք շաբաթների ընթացքում: Վերջին հաշվով, ընտրությունների արժանահավատությունն ու օրինականությունը որոշում է վրաց ժողովուրդը: «NDI»-ը կշարունակի վերահսկել ընտրական իրադարձությունները և, անհրաժեշտության դեպքում, հայտարարություններ կտարածի», – ասված է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի զեկույցում: