NBC. Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ կհանդիպի Ջո Բայդենի հետ
NBC. Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ կհանդիպի Ջո Բայդենի հետ

Հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ,- այս մասին հայտնում է «NBC»-ն՝ հիմնվելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի վրա, ում ինքնությունը լրատվամիջոցները չեն նշում։

Ըստ «NBC»-ի՝ այս պահին հայտնի չէ, թե որտեղ է կայանալու Բայդենի ու Զելենսկու հանդիպումը։

ԶԼՄ-ները գրում են, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Բայդենի և Զելենսկու վերջին հանդիպումը կայացել է հուլիսին՝ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովում։