NBC NEWS-ը – Թրամփի ամենամոտ շրջապատը նրան խորհուրդ է տալիս չկապվել Ռուսաստանի նախագահին, քանի դեռ Պուտինը չի համաձայնել հրադադարի ամբողջական հաստատման
Կապ
Մեր սոցիալական էջերը
NBC NEWS-ը տեղեկացնում է, որ Դոնալդ Թրամփի ամենամոտ շրջապատը նախագահին խորհուրդ է տալիս չզանգահարել Վլադիմիր Պուտինին մինչև վերջինս չհաստատի հրադադարի ամբողջական պայմանագիրը։
Անանուն պաշտոնյաների վկայությամբ՝ վարչակազմի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է հանկարծակի որոշել խոսել Պուտինի հետ։ Այդ պատճառով նրան հստակ նշել են, որ հեռախոսազանգը չի համարվի լավ գաղափար, եթե Պուտինը չհայտնի Սպիտակ Տանը, որ համաձայն է հրադադարի հաստատմանը։
Նախկինում Թրամփը NBC News-ին ասել էր, որ նախատեսում է այս շաբաթ խոսել Պուտինի հետ։