NBC News. Դոնալդ Թրամփը չի բացառում Վենեսուելայի հետ պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում պատերազմ Վենեսուելայի հետ։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է «NBC News»-ին տված հեռախոսային հարցազրույցում։
Հարցին՝ արդյոք նա բացառում է հնարավորությունը, որ վերջին զարգացումները կարող են պատերազմ հրահրել, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա հնարավոր է։
«Ես դա չեմ բացառում։ Դա կախված է իրավիճակից։ Եթե նրանք այնքան հիմար են, որ շարունակեն նավարկելը, նրանք կհայտնվեն մեր նավահանգիստներից մեկում», – ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, արդյոք իր վերջնական նպատակը Վենեսուելայի նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի հեռացումն է։
«Նա ճշգրտորեն գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա լավագույնս գիտի», – նշել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր տվել ամբողջությամբ արգելափակել Վենեսուելա մուտք գործող և երկրից դուրս եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավերը, ինչը մեծացրել էր ճնշումը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ն վերջերս Վենեսուելայի ափամերձ գոտու մոտ մեկ նավթատար է ձերբակալել։