NBC News. ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ պատերազմ սկսելու որոշումը կայացվել է Ժնևում վերջերս կայացած բանակցություններից հետո, որտեղ Իրանի արտգործնախարարը բղավել է ամերիկյան պատվիրակության անդամների վրա
NBC News. ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ պատերազմ սկսելու որոշումը կայացվել է Ժնևում վերջերս կայացած բանակցություններից հետո, որտեղ Իրանի արտգործնախարարը բղավել է ամերիկյան պատվիրակության անդամների վրա

Իրանի հետ պատերազմ սկսելու վերջնական որոշումը ԱՄՆ-ն կայացրել է Ժնևում վերջերս կայացած բանակցություններից հետո, որոնք լավ ավարտ չունեցան,- գրում է «NBC News»-ը։

Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, երբ ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ Իրանը չի կարողանա հարստացնել ուրան հաջորդ տասը տարիների ընթացքում, դրան հաջորդել է Իրանի արտգործնախարարի բավականին կտրուկ արձագանքը։

Արաղչին ամերիկյան պատվիրակության պահանջները լսելուց հետո սկսել է գոռալ Ջարեդ Քուշների և Սթիվ Վիտկոֆի վրա և հայտարարել, որ Իրանն ունի ուրանը հարստացնելու անբաժանելի իրավունք, ինչին Վիտկոֆը պատասխանել է, որ Ամերիկան ​​իրավունք ունի կանգնեցնել Իրանին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գոռալուց հետո Վիտկոֆը դիմել է Արաղչիին. «Եթե նախընտրում եք, կարող եմ հեռանալ», որին իրանական կողմը չի արձագանքել։

NBC News-ի փոխանցմամբ՝ Քուշները և Վիտկոֆը միջադեպի մասին հայտնել են Թրամփին, ինչը ապշեցրել է ԱՄՆ նախագահին։